Բաժիններ՝

Ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել Ստեփան Դեմիրճյանին. մամուլ

«Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիիճյանի տուն, հյուրընկալվել պատգամավորին։ Հանդիպումը տևել է մոտ քառասունհինգ րոպե: Աոաջին նախագահի այս մասնավոր այցը կապված է ՀԺԿ առաջնորդի՝ վերջերս ունեցած առողջական խնդիրներով։ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար։ Այս այցը կարևոր է նաև Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, որ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀԺԿ-ն, նույնպես պատրաստվում է լքել ՀԱԿ-ը։ Անցյալ շաբաթավերջին, Դեմիրճյանը մեր թերթին տված հարցազրույցում հերքեց այդ լուրերը, ասելով, որ ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություննեիից մեկը։ ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնել ի հիշատակ 2008 թվականի «Մարտի 1-ի» սպանդի ժամանակ զոհվածների։ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը հայտարարել է, որ իրենք արդեն դիմել են Երևանի քաղաքապետարան միջոցառման մասին իրազեկելու, ինչպես նաև ասել է, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ աոաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանը։

Արդյո՞ք դա լինելու է զուտ հիշատակի հանրահավաք, մարտի մեկի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, թե նաև հնչելու են քաղաքական ելույթներ, Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երեկ հայտնել են մեր թղթակցին, դեռ չեն որոշել։ Իսկ ահա վերջին տարիներին, կոնգրեսի շարքերը լքած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և աոանձին անհատներ, խուսափել են ուղիղ պատասխանել մեր թղթակցի հարցին, թե արդյո՞ք իրենք մի կողմ կդնեն տարաձայնությունները և կմասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին։ Միայն ՀՈԻՊ նախագահ Գառնիկ Մարգարյանն է ասել, որ եթե խոսքը գնում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպվող հանրահավաքին, ապա իրենք անշուշտ, կմասնակցեն դրան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս