Բաժիններ՝

Ալեքսան Հարությունյանն այլևս չի գնում աշխատանքի. մամուլ

«Լրացել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների ժամկետը։ Մեր թղթակիցը զանգահարել է Հարությունյանի ընդունարան, գործավարուհին պատասխանել է, թե Հարությունյանը նախօրեից աշխատանքի չի գալիս։ Նա հայտնել է նաև, որ իր նախկին ղեկավարը գտնվում է արտասահմանում և թերևս կվերադառնա մոտ 10 օրից»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Մեր տեղեկություններով, Հարությունյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում և, մի քանի այլ երկրներ ևս այցելությունից հետո, նոր կվերադառնա։ Այս օրերին Հանրայինում խոսում էին այն թեկնածուների մասին, որոնք կարող են փոխարինել Ալեքսան Հարությունյանին այդ պաշտոնում, ում մասին մենք արդեն գրել ենք՝ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյան, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյան, «Շարմ» հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս