Բաժիններ՝

Ինչո՞ւ Քոքոբելյանը դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից. մամուլ

««Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը երեկ պաշտոնապես հրաժար¬վեց «Ժառանգություն» խմբակցությունից։ Նա այսուհետ հանդես կգա անկախ պատգամավորի կար¬գավիճակով։

Հիշեցնենք, որ Աժ Նախորդ նստաշրջանում, երբ ԱԴԿ-ն «Ժառանգությունից» ապահարզան խնդրեց, «Ժառանգությունն» էլ Խ. Քոքոբելյանին հետ կանչեց Աժ պաշտպանության, ԱԱ և ՆԳ, ինչպես նաև տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովներից՝ հունվարի 14-ից այնտեղ ընդգրկելով Թևան Պողոսյանին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այս իրավիճակը հետաքրքիր է այնքանով, որ Քոքոբելյանը, ընդգրկված չլինելով որևէ մշտական հանձնաժողովում, հայտնվել է Աժ աշխատավարձից զրկվելու վտանգի առաջ։ Բանն այն է, որ Աժ կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ պատգամավորներն ընդգրկվեն նաև հանձնաժողովների մեջ, հակառակ դեպքում դա կդիտվի որպես անգործություն։

«Ժողովուրդի» աղբյուրների հաղորդմամբ՝ անգործունակ ճանաչվելու հեռանկարից ելնելով՝ Քոքոբելյանը հրաժարվեց «Ժառանգություն» խմբակցությունից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս