Բաժիններ՝

Սերգեյ Գրիգորյանը չի ցանկանում խոսել. մամուլ

««Ժողովուրդը» տեղեկացավ, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը հայտնի միջադեպից հետո երեկ առաջին անգամ գնացել է աշխատանքի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 5-ին տեղեկություն տարածվեց, որ դերասանն Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։ Նույնիսկ Մ. Սեդրակյանն այցելեց հիվանդանոցում պառկած դերասանին՝ պարզելու եղելությունը։ Սակայն թե՛ տուժողը, թե՛ նրա մայրը ոստիկանությանը տված բացատրություններում պնդել էին, որ Սերգեյը վնասվածքը ստացել է նոյեմբերի 29-ին՝ իրենց տանը ներքին հարդարման աշխատանքներ կատարելու ժամանակ։

Պատասխանելով «Ժողովուրդի» հարցին, թե ինչու էր միջադեպի հետ կապված՝ ընկերներին այլ բան պատմել, իսկ ոստիկանությունում ներկայացրել աստիճանից վայր ընկնելու վարկածը, արդյոք դա սպառնալիքների արդյունք է, դերասանը կտրուկ արձագանքեց. «Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել և վերջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728