Բաժիններ՝

Ինչն է վրդովեցնում Սերժ Սարգսյանին. մամուլ

«Կեղծ խոստումներ տալ չեմ կարող, ազնիվ եմ եղել իմ նպատակադրումներում, ազնիվ եմ եղել իմ վարքով ձեր հանդեպ»,– եղվարդցիների հետ իր հանդիողումն այսպես սկսեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Նաև խնդրեց վերահաստատել իր մանդատը, որպեսզի շարունակի կիսատ թողած քայլերը։

Նախագահը հորդորեց, որպեսզի ազնիվ և արդար ընտրություններ կայանան անգամ այն պարագայում, եթե դրանց արդյունքում ինքը 5-7 կամ 10 տոկոս ձայն հավաքի։ Այնուհետև Սերժ Սարգսյանը պատմեց նախորդ օրերին սահմանամերձ գյուղերում իր ստացած տպավորություններից։ Ասաց, որ ծանր տպավորություն են թողել մեր երկրի այդ հատվածներում տների վրա մեծ ու ժանգոտ, գոցված փականները։

Այդ ամենից հետո նա չի կարողանում սառնասրտորեն հիշել հանուն հայրենիքի իրենց կյանքը տված տղաներին։ Դատարկվող գյուղերի պատկերը միակ բանն է, որ վրդովեցնում է նախագահին»,- գրում է «Առավոտ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728