Բաժիններ՝

ԺՀԿ-ն պառակտվեց. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստը տևել է մոտ 3 ժամ, որն ընդմիջվել է կես ժամով, որովհետև քաղխորհրդի անդամներից մի քանիսն առաջարկել են` մինչև Պետրոս Գևորգյանին և Ղուկաս Մեհրաբյանին կուսակցությունից հեռացնելու որոշում կայացնելը, մեկ անգամ ևս խոսեն նրանց հետ. վերջիններս հրաժարվել էին մասնակցել քաղխորհրդի նիստին:

Բանակցություններ վարելու առաքելությունը կրկին իրականացրել է կուսակցության փոխնախագահ Կառլեն Ալեքսանյանը: Մոտ կես ժամ տևած հեռախոսազրույցից հետո, ինչպես տեղեկացրեց ԺՀԿ մեր աղբյուրը, այդպես էլ որևէ հայտարարի չեն եկել. Ղուկաս Մեհրաբյանն ասել է. «Մենք ձեզ հետ խոսելու ոչինչ չունենք, մենք փորձում ենք հարցը լուծել իրավական հարթությունում»: Ինչն էլ ԺՀԿ-ում ընկալել են որպես նոր ԺՀԿ ստեղծելու ակնարկ, ինչպես վարվեցին ՍԴՀԿ-ի հետ: Այնուհետև քաղխորհուրդը շարունակել է իր աշխատանքը, քվեարկության է դրվել Մեհրաբյանի և Գևորգյանի հեռացման հարցը: Քաղխորհրդին 19 հոգուց (3-ը վերջին երկու տարում սառեցրել են իրենց անդամությունը կուսակցությանը), այսինքն, դե ֆակտո 16 հոգուց մասնակցել են 13-ը, որոշմանը դեմ և ձեռնպահ քվեարկել են մեկական, կողմ` քաղխորհրդի 11 անդամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս