Երևանի քաղաքապետին սափրագլուխ էր ուղեկցում. մամուլ
«Երեկ կառավարության շենքից դուրս եկող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցում էր մի սափրագլուխ, ապա նրան մոտեցան մի քանի ոստիկաններ ու, թիկունքից պաշտպանելով, տարան առաջ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Նման հատուկ միջոցառումների անհրաժեշտությունը ծագել էր, քանի որ մի խեղճուկրակ քաղաքացի համարձակվել էր մոտենալ քաղաքապետին: Ապա Տարոնը ոստիկանների ուղեկցությամբ ապահով քայլեց դեպի ՀՀԿ կենտրոնական շտաբ: Սա շատ ուշագրավ է այն առումով, որ իր երկրում իրեն ապահով չի զգում անգամ քաղաքապետը և կառավարությունից 100 մ հեռավորության վրա գտնվող կուսգրասենյակ քայլում է թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ»: