Բաժիններ՝

Ո՞ւմ է պատկանում բնակարանը, որի մոտ փորձեցին սպանել Պարույր Հայրիկյանին. մամուլ

«Երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Ժամանակը» տեղեկացավ, որ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել և նրա վիճակը կայուն է։ Հիշեցնենք, որ նախօրեին, ուշ երեկոյան Տպագրիչների փողոցում մահափորձ իրականացվեց Պարույր Հայրիկյանի դեմ։

Երեկ «Ժամանակը» պարզեց, որ Տպագրիչների 9 շենքում գտնվող բնակարանը բացակայում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում։ Վերջինիս հայտարարագրում որպես անշարժ գույք նշվածէ միայն Դավիթաշեն համայնքի Ձոր 1 թաղամասում գտնվող իր առանձնատունը, որտեղ Պ. Հայրիկյանը երբեմն ասուլիս է հրավիրում, և որտեղ բազմատեսակ կենդանիներ է պահում, բայց, հավանաբար, չի բնակվում։

Դժվար է ասել, թե թեկնածուն ինչու չի հայտարարագրել այդ տունը։ Սիգուցե դա իրեն չի պատկանում կամ գուցե իրեն է պատկանում, բայց գրանցված է ուրիշի անունով։ Ամեն դեպքում, ըստ ԿԸՀ հայտարարագրի՝ Պ. Հայրիկյանն ամրոցի նմանվող առանձնատուն ունի միայն Դավիթաշեն համայնքի Ձոր 1 թաղամասում, որտեղ առանձնատներ ունեն հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներն ու հարուստները»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս