Բաժիններ՝

Շոյգուն «Օջախում» երգել ու Պարել է. մամուլ

«Իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Պուտինի Հայաստան այդքան սպասված այցը փոխարինվել է Հայոց բանակի օրը Ս. Շոյգուի և Ն. Բորդյուժայի համատեղ այցով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Վերջիններս իրենց հետ բերել են ՌԴ տարբեր ոլորտի մոտ քառասուն ներկայացուցիչների՝ որպես նախագահական ընտրություններում Ռուսաստանի աջակցության խորհրդանիշ: Ավելին` Պուտինի իրավահաջորդի համարում ունեցող Ս. Շոյգուն Հայաստանում իրեն պահել է շատ բարեկամաբար. «Օջախում», առաջին տիկնոջ ընկերակցությամբ, կտրել է բանակի 21-ամյակի առթիվ թխված շքեղ տորթը, պարել, այնուհետև «Յանս» ակումբում ձայնակցել հայ ջազմեններին:

Ի դեպ, ռուսական իսթեբլիշմենտում երգելը համարվում է «խորոշի տոն», և նրանց «զա ստոլյաներում» երգում են գրեթե բոլորը, այնուհանդերձ, Վլադիմիր Պուտինն իր նախկին ու նոր կաբինետում ամենալավ երգող է համարում Սերգեյ Ստեպաշինին և ոչ Սերգեյ Շոյգուին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս