Բաժիններ՝

Ճիշտ կլիներ՝ Գալուստ Սահակյանն այցելած լիներ նախագահական նստավայրի մոտ նստացույց հայտարարած Գրետա Սարգսյանին. մամուլ

«ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին այցելել էր նախագահի թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին։ ՍԴՀԿ անդամ, ԱԱ  նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով Գ. Սահակյանի այցին, «Ժողովուրդի» հետ զրույցում հետաքրքիր Հիշեցում արեց.

«Ճիշտ կլիներ՝ Գալուստ Սահակյանը ժամանակին՝ տարիներ առաջ, այցելած լիներ նախագահական նստավայրի մոտ անձրևի տակ նստացույց հայտարարած Գրետա Սարգսյանին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը։ Եթե այն ժամանակ նա այցելեր, դա կհասկանայի։ Այս դեպքում նրա այցը չեմ հասկաևում»։

Ու իսկապես, հետաքրքիր է, թե ինչ շարժառիթներով է նա գնացել Ս. Ղուկասյանի մոտ, որին պատկանող «Ռադիո հայի» հիմնական գործընկեր ռուսական ռադիոկայանը հենց հաջորդ օրը խզեց իր պայմանագիրը նախագահի թեկնածուի հետ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728