Բաժիններ՝

Ճիշտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անծանոթի հոգեհանգստին գնացել է, ճիշտ չէ, որ աչքերը լցրել է. մամուլ

««Ճի՞շտ է, որ Դուք Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի եք մասնակցել, աչքերը լցրած նստել եք, ցավակցել՝ քարոզարշավի շրջանակներում»,- երեկ Aravot.am-ի այս հարցին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, ճիշտ է, որ գնացել եմ, բայց ճիշտ չէ, որ քարոզարշավի շրջանակներում եմ դա արել: Երբ որ մենք հանդիպում էինք մեր կամավորների հետ հունվարի կեսին, գնում էինք այնտեղ քաղաքներ և արձանագրեցինք իրավունքի խախտում, մեզ հետապնդում էին, անվտանգության ծառայությունները լուսանկարում էին մեր կամավորներին: Ես մտա թե՛ ուրախության տուն՝ հավաքույթի, թե՛ տխրության: Սա ի՛մ հայրենիքն է: Եվ ճիշտ է, որ մտել եմ թե՛ հարսանիք, կասեի՝ բազմաթիվ հարսանիքներ, և թե՛ մի թաղում՝ տխուր առիթ: Ես պարզապես ասել եմ, որ մենք ներկա ենք միասին, բայց ոչ քարոզչության շրջանակներում: Դա հունվարի կեսին էր՝ մինչև քարոզարշավը»:

Նշենք, որ Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի արարողությանը մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի մասին լրագրողներին պատմել էր նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս