
Թալան` սպանությունից 6 ամիս անց. մամուլ

«2012 թ. օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի 6-րդ բնակարանում խեղդամահ անելով սպանել էին Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ղազարյանին։ Դեպքից անցել է 6 ամիս, սական սպանությունը դեռևս բացահայտված չէ։ Ավելին, սպանությունից 4 ամիս անց՝նոյեմբերի 21-ին, հանցագործները (կամ հանցագործը) թալանել են Լուսինեի բնակարանը։
Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացավ խեղդամահ արված ուսուցչուհու քրոջից՝ Մարի Ղազարյանից։ «Բնակարանից տարել էին ամեն ինչ, և չեմ կասկածում, որ սա նույն մարդու ձեռքի գործը կլինի, որը խեղդեց քրոջս»,–վրդովված ասաց Մարի Ղազարյանը։
Նրա փոխանցմամբ՝ հարազատներն այս օրերին վախով են բացում սպանվածի բնակարանի դուռը»,- գրում է «Ժողովուրդ» օաթերթը։