Բաժիններ՝

Արթուր Բաղդասարյանի հանդիպմանը Գյումրիում ներկա չի եղել Սամվել Բալասանյանը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը խոսում է մամուլի ազատության մասին, խոստանում կառուցել ապահով Հայաստան, նրան անձամբ քարոզելու համար Գյումրի մեկնած ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում զավեշտալի, միևնույն ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել։ Գյումրու թատրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի լրագրող Սամվել Հունանյանը լուսանկարել է Արթուր Բաղդասարյանին, որի թիկնապահը փորձել Է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ ասելով, թե «խի՞ ես նկարում»:

Ինչպես ասում են՝ թիկնապահը մնում է թիկնապահ, և նրանց վրա Սերժ Սարգսյանի հորդորները որևէ կերպ չեն ազդում։

Հ.Գ. Ի դեպ, ՕԵԿ ղեկավար Ա. Բաղդասարյանի հանդիպմանը ներկա չի գտնվել ճակատագրով ՕԵԿ-ական, Աժ ՕԵԿ խմբակցության նախկին ղեկավար Սամվել Բարասանյանը, թեև իր կուսակցական նախկին շեֆը Գյումրի էր եկել Բալասանյանի կողմից սատարվող Սարգսյանի քարոզարշավն անելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս