Շիրակի մարզի բարձրաստիճան ՀՀԿ-ականները ծանր են տարել Սերժ Սարգսյանի պարտությունը. մամուլ
«Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Շիրակի մարզի բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյաները շատ ծանր են տարել մարզի երեք քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում և Մարալիկում, Սերժ Սարգսյանի պարտությունը։
Միայն Գյումրիում Ս. Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին՝69,4 տոկոս։ Ու երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «այդ ծանր hարվածին» ու սրտի կաթված ստացել։
«Ժողովուրդի» հետ հեռախոսազրույցում, սակայն, Մինասյանը հերքեց լուրերը։ Իսկ թե ինչու է Ս. Սարգսյանը պարտվել մարզի երեք քաղաքներում, նա չցանկացավ մեկնաբանել։
Տեսակետ կա, որ նախագահական ընտրություններում Ս. Աարգսյանի պարտությունը շատ ծանր է նստելու մարզի պաշտոնյաների վրա։ Հիշեցնենք, որ Աժ ընտրությունների ժամանակ էլ, երբ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստիպված եղավ լքել պաշտոնը, նրան արգելվեց առաջադրվել ՏԻՄ ընտրություններում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: