Բաժիններ՝

Պզոն` Հայաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում. մամուլ

«Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում դատապարտված Արմեն Ղազարյանին (Պզո) 6 ամսից բերելու են Հայաստան»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ:

Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը հայտնի է «Պզո» մականունով, ով ԱՄՆ-ում է 1996 թվականից:

Երեկ Լոս Անջելեսից մեր անանուն աղբյուրը պնդում էր, որ Արմեն Ղազարյանը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան, քանի որ Գրին քարտ ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի:

«Դեպորտացիա արվում է միայն այն երկիր, որտեղից, որ նա եկել է: Էստեղ թերթերը գրեցին, որ ինքը սուտ է ասում, Երևանի բնակիչ է, բայց փաստաթղթերով այլ բան է ստացվում: Իսկ Հայաստանը չի կարող էքստրադիցիայի արդյունքում ընդունել այլ երկրի բնակչի»,- փոխանցեց մեր աղբյուրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս