Բաժիններ՝

Թշնամին ակտիվացել է սահմանին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ մայրաքաղաք Երևանում ՀՀ նախագահի վիճահարույց ընտրություններից հետո որոշում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի կամ քաղաքական ինչ կարգավիճակ ունենա, հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերի վրա կրակոցներ է արձակում:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդին» տեղեկացրեց, որ ժամը 18:00-ից ադրբեջանական կողմը ընդմիջումներով սկսել է կրակել գյուղի վրա ու այս անգամ խոշոր տրամաչափի գնդացիրներով: Մեր զրուցակիցը նշեց, որ գյուղի բնակիչները մի քանի ժամ է՝ թաքնվել են իրենց բնակարաններում, անջատել լույսերը, որպեսզի աննկատ մնան, մինչև կդադարի կրակահերթը:

«Ժողովուրդը» տեղեկացավ որ Մովսես գյուղում ևս կրակոցներ են սկսվել արդեն ժամը 19:00-ից: Ու մինչև 20:00-ն հայկական գյուղերը դեռ շարունակում էին գնդակոծվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս