
Աշոտ Գիզիրյանը Հովիկ Աբրահամյանի հետ զրույցից հետո հեռացել է ԱԺ ծառայողական մուտքով. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Նա ողջ օրը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, ուստի մարզպետից պաշտոնապես հնարավոր չեղավ ճշտել հրաժարականի պատճառը:
Բայց մինչ այդ, երեկ՝ կեսօրին, «Ժողովուրդի» թղթակիցն Աշոտ Գիզիրյանին տեսել է Ազգային ժողովում, նա հանդիպել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Մոտ 30 րոպե անց Գիզիրյանը ծառայողական մուտքով հեռացել է Աժ-ից: Ընդ որում, Գիզիրյանն այնպես արագ է հեռացել, որ թղթակցին չի հաջողվել հասնել նրա հետևից ու մեկնաբանություններ ստանալ:
Ուշագրավն այն է, որ Գիզիրյանը հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում Շիրակի մարզի երեք քաղաքներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարտություն էր կրել: Ի դեպ, Շիրակի մարզի քաղաքներում 2012թ. Աժ ընտրությունների ժամանակ էլ պարտություն էր կրել ՀՀԿ-ն»: