Բաժիններ՝

«Սերժ, բարև». այդպես են կատարել քվեների հաշվարկը. մամուլ

«Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերից մեկում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, վեր պարզելով հերթական քվեաթերթիկը, ժամանակ չվատնելու համար հայտարարել են նախագահի թեկնածուի միայն անունը, ում օգտին քվեարկել է ընտրողը։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին նշումով քվեաթերթիկի պարագայում ոչ թե թեկնածուի անունն են կարդացել, այլ ասել են՝ «բարև»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.

Այդպես են հայտարարել, որովհետև նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը հազարավոր մարդկանց ձեռքով բարևել է։ Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ բազում անգամ Սերժ Սարգսյանի օգտին նշումով քվեաթերթիկին հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին թվեաթերթիկը և հակառակը։ Ընտրատեղամասում բարձր հնչել է՝ «Սերժ, բարև»: Հավելենք, որ այդ տեղամասում, ինչպես Նոյեմբերյանի բոլոր տեղամասերում, «բարևները» շատ են եղել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728