Բաժիններ՝

Լևոն Տեր-Պետրոսյանը կարձագանքի՞ Ազատության հրապարակում սկսված նոր շարժմանը. մամուլ

«Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու ՀՀՇ արտահերթ համագումարը: Համագումարի անցկացման մասին ՀՀՇ վարչությունը որոշում էր կայացրել փետրվարի 8-ին: Օրակարգում «ՀԱԿ» կուսակցությանը միանալու հարցն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

«Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀՇ արտահերթ համագումարում ելույթ է ունենալու նաև ՀՀ առաջին նախագահ, 2008 թվականի համաժողովրդական շարժման լիդեր Լևոն Տեր-Պետրոսյանը: Թե ինչ որոշում կընդունվի այս համագումարում «ՀԱԿ» կուսակցության վերաբերյալ, խիստ կանխատեսելի է: Սակայն հետաքրքիրը ոչ թե դա է, այլ այն, թե արդյոք իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը կարձագանքի Ազատության հրապարակում սկսված նոր շարժմանը, որը կրկին հետընտրական բնույթ ունի և, որի նպատակը կրկին նախագահական ընտրությունների իրական արդյունքների արձանագրումն է, երկրում օրինական, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հաստատումը:

Հիշեցնենք, որ 2008-ի շարժման ողջ ընթացքում հասարակության տարբեր շերտերի կասկածները փարատելու համար, հնչում էր հավաստիացում, որ դա անձերի համար տարվող պայքար չէ, և հարթակում կանգնած լիդերը գործիք է արդարությունն ու օրինականությունը վերականգնելու ճանապարհին: 2013-ի Ազատության հրապարակի խնդիրը նույնն է, փոխվել են միայն անձերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս