«Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի։ Դա հնարավո՞ր է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները «Անահիտ» տոնավաճառի տարածքում ծեծկռտուքի, ինչպես նաև գողության կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել նույն համայնքի բնակիչ 35-ամյա Արման Երիցյանին, ապա տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն Արմանի ծնողները, ինչպես նաև տոնավաճաոի աշխատակիցները, պնդում են, որ վերջինիս «գլխին սարքել են: «Ժողովուրդի» խմբագրություն այցելած Ա. Երիցյանի 63-ամյա […]
«Լռությունն այս օրերին խորացել է մանավանդ Հովիկ Աբրահամյանի 55-րդ տարեդարձի տոնակատարությունից հետո, որին Սերժ Սարգսյանը չի մասնակցել, տոնակատարությունն էլ առանձնապես շքեղ չի եղել»:
«Եկել ես մեր տոնը խանգարում ես, լաց ես ըլնում»-ը պիտանի չէ, սրանից, նույնիսկ Հյուսիսային Կորեայում նախընտրական հոլովակ չեն պատրաստի։
«Պետք է հասկանալ, որ մարտունակ բանակ ունենալը անհրաժեշտ պայման է, սակայն անվտանգության ապահովման համակարգերում միայն բանակը բավարար չէ»։
Մի կողմից տոնական համերգներ էին ընթանում, պաշտոնական ու ոչ պաշտոնական շնորհավորական ուղերձներ հնչում, մյուս կողմից՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների և դրա ծանր, զինվորների կյանքեր խլող հետևանքների դեմ ակցիաներ, ցույցեր էին տեղի ունենում, հարցազրույցներ հրապարակվում։
«ՀՀ ոստիկանությունն այլևս հնարավորություն չի ունենա բյուջեն համալրել՝ վարորդներին տուգանելով պետհամարանիշի վրա եռագույն դրոշը փակցնելու համար»։
ԲՀԿ-ի ստեղծվելուց ի վեր, ասում էի և հիմա էլ ասում եմ, կրկնում եմ, որ Հայաստանում հարուստ մարդը շատ խոցելի է, և ինքը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել:
«ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 5000 եվրոյի չափով գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը»։
«Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար՝ «մեջք մեջքի տված…» կամ՝ «մեջք մեջքի որ տանք…»։ Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու՝ ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ…»
«Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները, ովքեր, ի խախտումն ՀՀ Սահմանադրության, զրկված են ընտրելու իրենց իրավունքի իրացման հնարավորությունից»:
«Պատկերացրեք, եթե իր պահանջը մի քիչ ավելի լուրջ լիներ՝ միջազգային կառույցները հիմա նրա կողքը կլինեին»:
«Սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է»:
«ԲՀԿ-ում ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե երբ պետք է հանդես գան կուսակցական անդամներին ուղղված ազատ քվեարկության կոչով, և արդյո՞ք հանդես գան, թե՞ ոչ»։
«Տարիներ առաջ նա զրկվել է «Բելաջիո» ռեստորանի բերած եկամուտներից, ավելի որոշակի՝ ռեստորանի սեփականատերերը չեն ցանկացել այլևս աշխատել Գրիգորի Մարգարյանի հետ և նրան պարզապես հեռացրել են իրենց շարքերից»։
«Նախընտրական Հայաստանում շինարարության թեման շատերի համար անսպասելի դարձավ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության նյութ»:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր նախընտրական մարզային հանդիպումներն ունենում է աշխատանքային ժամերին
ՊՆ միջոցառումներին մասնակցել է ՊՆ-ին մատակարարված ժամկետանց գոմեշի մսի հայտնի պատմության դերակատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում մասին Սերժ Սարգսյանը բավական կտրուկ արտահայտվեց անցած տարվա սեպտեմբերի 16-ին:
«Դեոևս, մինչև էկրան բարձրանալը, մեծ աղմուկ հանած այս ֆիլմի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական են»։
«Ամեն կես լիտրանոցի համար ԱԺ պատգամավորը 200 դոլար է տալիս, և եթե մեկին, օրինակ, հաջողվի 4 շիշ խմել, ապա նա 1000 դոլարի տեր կդառնա: Սակայն ոգելիցի սիրահարները մեզ պատմեցին, որ այս տարի զրկված են եղել այս ուրախությունից, քանի որ օղի արտադրող իրենց հայրենակիցը այդ տոնակատարությանը չի ներկայացել»:
«Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ և Վարդան Զհանգիրյանների մեղադրական եզրակացությունների տակ»։
«Հ. Աբրահամյանը հույս ունի, որ կուսակցության ստվերային ղեկն իր ձեռքը վերցնելու դեպքում այն կարող է շատ կարևոր դերակատարություն տալ իրեն և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում»։
«ԲՀԿ-ի Բրյուսել կատարած այցի հետևանքները դեռ իրենց զգացնել են տալիս»։
«Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է աոաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում և ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների միջև»։
«Հունվարի 17-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի դռնփակ նիստում քննարկվել է դատավորի թեկնածու Նարեկ Աղվանի Հովսեփյանի դիմումը՝ դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ»:
«Երբ հանրապետականները՝ առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում և վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն՝ Նժդեհին»։
«Եվ, չնայած այս ամենին, ինքս, որպես անհատ, քվեարկելու եմ Բագրատյանի օգտին, ինչով կարողանամ, օգտակար եմ լինելու նրան»։
«Ժողովուրդի» ընթերցողների ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվեց պարզել նաև, թե ովքեր են կանգնած իր արժանապատվությունը 3 մլն դրամ գնահատած Խաչիկ Խաչատրյանի թիկունքում։ Պարզվում է՝նրա հովանավորներն են՝ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Ս. Սարգսյանի առաջին փեսա Միքայել Մինասյանը։
«ԲՀԿ-ում բավական վատ է ընդունվում, երբ այս օրերին որոշ ԲՀԿ-ականներ հայտարարություններ են անում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, այսինքն՝ հրաժարվում են «որևէ թեկնածուի չսատարելու» մասին կուսակցության քաղխորհրդի որոշումից»։
«Սերժ Աարգսյանին, երջանիկ լինելու համար, հարկավոր է շրջապատված լինել քաղաքացիներով, ովքեր Չիբուռաշկայի ճառեր են ասում՝ անգիր արած։ Սերժ Սարգսյանին հարատև դժբախտություն է սպասվում, որովհետև Երևանը չի եղել և երբեք չի լինի Չիբուռաշկաների քաղաք»։