«Սերժ Սարգսյանը երեկ վաղ առավոտյան այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն և կազդուրիչ բուժման կուրս անցել: Հետընտրական շրջանում սա նրա երկրորդ այցն է եղել»:
«Մարտի առաջին օրերին տեղի է ունենալու ԲՀԿ ֆրակցիայի և քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը, որը, վերջիններիս գնահատմամբ, լինելու է պատմական այն առումով, որ այդ նիստում վերջնականապես որոշվելու է, թե ուր է գնում ԲՀԿ-ն ու ում հետ, ըստ այդմ էլ որոշվելու է` ԲՀԿ-ն շնորհավորո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ»:
«Երևանի Փակ շուկայի խնդիրը ոչ մի կերպ չի հանգուցալածվում։ Արդեն մեկ տարի է, ինչ պետության կողմից պահպանվող հուշարձան այս շենքի սեփականատեր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ուզածի պես քանդում ու վերակառուցում է շենքը, հանրությունն էլ բողոքում է, բողոքում»:
«Հետընտրական թեման քննարկվում է ոչ միայն Հովիկ Աբրահամյանի սենյակում, այլ նաև խորհրդարանի միջանցքներում»:
«Մեր սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանին ես ճանաչում եմ մոտ 30 տարի և վստահ եմ, որ տեղայնական կամ որևէ այլ շովինիզմից նա չափազանց հեռու է: Նա խոսում է մեր երկրի իրական արատների մասին, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչպիսի ծագում ունեն այդ երկրի ղեկավարները»:
«Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու գնացող քաղաքացիներին երեկ ուղեկցում էր ոստիկանության հրեշտակների գունդը»:
Տարօրինակը միայն մի բան է՝ զուգադիպությունը: Առեղծվածային զուգադիպությունը: Փաստորեն մարդիկ, ովքեր 2008-ին Հայաստանում «հեղափոխության» փորձ արեցին, բայց չհաջողեցին, կանգնել էին կողք-կողքի` առանց «Բարևի»:
«Պարզվում է` ի թիվս առանձին խմբի քաղաքացիների՝ Հայաստանում հասարակական տրանսպորտից անվճար երթևեկելու իրավունք ունեն նաև ՀՀ ազգային հերոսները»:
«Գյումրու ոստիկանապետի ազատումը, բնականաբար, կապված է փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Գյումրիում արձանագրված Ս. Սարգսյանի համար խայտառակ արդյունքների հետ»:
«Սերժ Սարգսյանը մարտի տասներկուսին հանդիպելու է Վ. Պուտինի հետ, որոշ գնահատումներով` քննարկվելու է ոչ միայն Մաքսային և Եվրասիական միության հարցը, այլև ապագա վարչապետինը»:
««Եթե մտածում եք, որ Հանրապետականը պետք է ձեր ուզած պահին, ձեր ուզած ծաղիկների գույնով այնտեղ լինի, չարաչար սխալվում եք»»:
«Մարգարյանի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորվել է շատերի նկատմամբ նրա կողմից ցուցաբերված ոչ բարյացակամ վերաբերմունքի պատճառով»:
«Գալուստ Սահակյանն անդրադառնալով խորհրդարանը ցրելու և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու «Ժառանգության» առաջարկին՝ հեգնել էր՝ ասելով, որ նախորդ ընտրություններում մի կերպ հինգ տոկոսը հաղթահարեցին, հիմա ուզում են արտահերթ ընտրություններով իրենց «տունը քանդե՞լ»»:
«Հայաստանում քաղաքական գործընթացները ոչ մի կերպ չեն կարողանում ընթանալ առանց արվեստագետների միջամտության, և դա, իհարկե, ունի իր թե՛ լավ, թե՛ վատ կողմերը»։
«Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում՝ «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է»:
«Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդային չինովնիկին հատուկ յուրօրինակ բնավորություն ունի՝ նա սիրում է լսել միայն գովասանքի խոսքեր ու պարզապես չի կարող հանդուրժել մամուլում իր հասցեին քննադատությունն ու լրագրողների՝ իր համար անցանկալի հարցերը»:
«Նախարարը ոչ մի ակնարկ անգամ չարեց, որ մեզ պետք չեն ռեկտորի խորհրդականի հրամանով առաջ եկող զորքում ներառված՝ ակնհայտորեն քրեական վարքուբարքով ու բառապաշարով երիտասարդներ, որոնց «ինտելեկտուալ» դեմքերը արձանագրված են տեսաձայնագրություններում»։
«Ժամանակն է հիշելու Աղվան Հովսեփյանի «նեյրոլինգվիստական» տեսությունը և հոգեբանների ներգրավմամբ պարզելու, թե այս պսիխոսոմատոզ վիճակն ինչ հետևանքներ կարող է ունենալ իշխանավորների առողջության վրա»:
Քաղաքագետը, անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, կարծիք հայտնեց, որ լուծումը կարող է լինել երկխոսությունը, բանակցությունները:
«Մոտ մեկ ժամ տևած նիստի միակ հարցը եղել են ընտրությունները, որևէ այլ՝ հետընտրական, կադրային հարց չի քննարկվել»:
«Եթե չլինեիք դուք, ժպիտի գլխին կիջներ մահակը, սերը կհանդիպեր ատելությանը, հանդուրժողականությունը` անհանդուրժողականությանը, բարությունը կխեղդվեր չարության մեջ, իսկ «բարևի հեղափոխությունը» կհայտնվեր տանկին և զենքին դեմ հանդիման»:
«ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում, որին մասնակցել են խորհրդի մոտ 150 անդամները, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավորները, «Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին է ներկայացրել ընտրությունների արդյունքները՝ դրանք գնահատելով նորմալ: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մասին՝ ասելով, թե ի տարբերություն նախորդ անգամվա՝ մարդկանց մեջ դժգոհություն կա, բայց ատելություն չկա։ Նա ընդգծել է, որ ժողովրդի մեջ […]
«Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվեց Շիրակի մարզպետ նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանին»:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սեդրակյանը հայտարարել էր, թե իշխանությունները ցանկանում են ընտրություններից հետո՝ փետրվարի 22-23-ին, երբ ՀՀ-ից հեռացած կլինեն նաև միջազգային դիտորդները, իրեն ձերբակալել:
«Փոստանջյանն անսպասելի դուրս է եկել սենյակից ու շեմին բախվել սույն պատգամավորին, որը ձևացրել է, թե իբր իր մոտ էր գալիս»:
«Իշխանության շրջանակներում փնտրում են ՀՀԿ նախագահական ընտրություններում նախընտրական շտաբի այն պատասխանատուին, ով հրահանգել է Արմավիրի մարգի թիվ 21 ընտիատարածքի 21/8, 21/5, 21/9, 21/10, 21/15, 21/16 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող զինվորներին՝ ձայն տալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին»։
«Ո՞վ է ժողովրդին ավելի մոտ՝ այն մա՞յրը, որը 90-ականներին նավթավառի լույսի տակ երեխա է լույս աշխարհ բերել և հիմա, ապրելով այստեղ, ոչ մի քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում, թե՞ Գլենդելի արմավենիների տակ ազգի դարդերի մասին փիլիսոփայող նախկին հայաստանցին»:
«Դե եթե այսպես է կարծում մայր բուհի ռեկտորը, ուրեմն մնացած բոլոր մեկնաբանություններն արդեն ավելորդ են»։
«Բոլորովին բնական պետք է համարել, որ հատկապես մարտական է տրամադրված ԵՊՀ-ի զորքը, որովհետև այս «բուհ» համարվող հիմնարկի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է»:
««Տեսնո՞ւմ է իրեն «նոր դեմքով» կառավարության կազմում» հարցից էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ խուսանավել է՝ ասելով, որ դա կառավարության և թիմի որոշելիքն է»: