
ԱՎԾ-ն էլ «խփեց». մամուլ

«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա հունվարի մակրոտնտեսական նախնական ցուցանիշները։ Ըստ այդմ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը ընդհուպ մոտեցել է «երկնիշի» և կազմել 9.1 տոկոս։
Այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ աճել է ամեն ինչը` արդյունաբերությունը՝ 18 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 2 տոկոսով, առևտուրը՝ 5.7 տոկոսով, ծառայությունները՝ 7.5 տոկոսով և այլն։ Ներքաղաքական իրավիճակը, անշուշտ պահանջում է երկնիշին մոտ աճեր, և ԱՎԾ-ն «խփել է» այդ աճը։ Բայց մի ուշագրավ ցուցանիշ կա։
Միջին աշխատավարձը պետական հատվածում աճել Է 3.8 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով։ Դոլարային արտահայտությամբ աշխատավարձերը Հայաստանում նվազել են։ «Խփելուց» միշտ այդպես Է ստացվում՝ տնտեսական երկնիշ աճը հանգեցնում Է աշխատավարձերի նվազման»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։