Կարֆուրը կմտնի՞ Հայաստանի շուկա. մամուլ
««Կաոֆուրի» մուտքը քննարկվում է ՀՀ պատկան մարմիններում, և կարծում եմ` նա կմտնի Հայաստանի շուկա։ Քննարկվում է կառավարությունում, ու այնտեղ դրական են տրամադրված», – երեկ նման հայտարարություն արեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Հարցին ի պատասխան՝ մաքսային կառույցում խոչընդոտներ չկա՚ն «Կարֆուրի» համար, Գ. Խաչատրյանը հավաստիացրեց, թե մաքսայինում ոչ մի դաշտի համար սահմանափակումներ չկան՝ բացի կառավարության սահմանած որոշումներից։
«Եթե որևէ մեկը հայտարարի, որ խոչընդոտի է հանդիպում որևէ ապրանքատեսակ ներմուծելիս, ես պատրաստ եմ հասարակական քննարկում կազմակերպել։ Պրոբլեմները, որ կան, ուրիշ դաշտերում են ու բոլորովին կապ չունեն մաքսայինի հետ», – ասաց ՊԵԿ նախագահը։
Երեկ նա նաև տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը ներկայում ուսումնասիրություն է իրականացնում ՀՀԿ-ական հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ» ընկերությունում` առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Նա միայն նշեց, որ ամբողջ «Ալեքս Գրիգում» աշխատում է 160 մարդ։ Նրա խոսքով՝ անցած տարի շաքարի արտադրության ծավալները չեն կրճատվել՝ չնայած մաքսային ցուցանիշներում անկում կա, որովհետև եթե տարիներ շարունակ շաքարավազը ներկրվում էր որպես պատրաստի արտադրանք, ներկայում այն ներկրվում է որպես կիսաֆաբրիկատ։
Դիտարկմանը՝ ցեմենտի գործարանի արտադրությունն է զգալիորեն աճել, բայց նույնքան զգալիորեն նվազել են վճարած հարկերը՝ մոտ 28 անգամ, Գ. Խաչատրյանը նշեց, թե ցեմենտի արտադրության մեջ իրական ծավալները կրճատվել են»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։