Բաժիններ՝

Գալուստ Սահակյանի թաղամասում ՀՀԿ-ն պարտվել է. մամուլ

««Ժողովուրդը» տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ քվեարկում է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀԿ աոաջնորդ Սերժ Սարգսյանը պարտվել է։ Այս աոիթով զրուցեցինք Գալուստ Սահակյանի հետ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ներկայացնում հարցազրույցը.

-Պարոն Սահակյան, ի՞նչն է պատճառը, որ Ձեր թաղամասում ՀՀԿ առաջնորդը շուրջ 300 ձայնով խայտառակ ձևով պարտվեց։

–Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի օգտին չեն քվեարկել, ու նա խայտառակ պարտություն է կրել։ Ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը, որին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, և Դուք երբևիցե մի՛ մտածեք, որ որևէ տեղ Սերժ Սարգսյանը պարտություն է կրել։ Մենք գնացել ենք պարզ ու արդար ընտրությունների՝ անգամ քաղաքական բանավեճի մեջ չմտնելով մեր մրցակիցների հետ, որպեսզի նորմալ, կարգին ընտրություններ լինեն։ Իսկ էս տեղամասում ինչ է եղել, մյուս տեղամասերում ինչ է եղել՝ բոլորը երկրորդական բաներ են, և փորձում են հասարակության մեջ ինչ-որ որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունենալ։ Բնավ մի՛ մտածեք, որ մենք պարտվել ենք ու երբևիցե կպարտվենք։

–Բայց ԿԸՀ-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սերժ Սարգսյանի մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը շատ տեղամասերում խայտառակ պարտության է մատնել ՀՀԿ առաջնորդին։

–Ես արդեն նշեցի, որ Սերժ Սարգսյանը չի պարտվել, Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ։

–ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր (երեկ-Ս. Գ.) հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու իր կողմնակիցներին կոչ արել, որ տուն գնան և այսօր հավաքվեն՝ նշելու իրենց հաղթանակը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ են պայմանավորվել Ս. Սարգսյանն ու Ր. Հովհաննիսյանը։ Հնարավո՞ր է՝ Սարգսյանը համաձայնել է հանձնել իշխանությունը։

–Դա Րաֆֆի Հովհաննիսյանից հարցրեք։ Իշխանությունը ստեղծում է ժողովուրդը, ընտրում է ժողովուրդը, երբեք ու երբեք մեծամասնության կարծիքը չի ստորադասվում փոքրամասնության կարծիքի հետ։ Ա՛յ եթե ասեք՝ հանդուրժողականություն կցուցաբերվի՞ որոշակի բանակցային պրոցեսներում, սա, կարծում եմ, արդեն լուրջ հարց է։ Ես ի՞նչ կարող եմ ասել, եթե ամբողջ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց, բայց ինքը հետաձգեց պատասխանը։

–Իսկ ի՞նչ է պատրաստ ՀՀԿ-ն հանուն Րաֆֆու։ Կբավարարե՞ք նրա պահանջները։

–Ես բազմիցս կրկնել եմ, որ մենք ցանկացած քաղաքական ուժի հետ կարող ենք և՛ բանակցել, և՛ համաձայնություններ ունենալ, որովհետև մեր խնդիրն այլ է՝ համեմատած մյուսների խնդիրների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս