Նոր կոալիցիա՞, թե՞ ցտեսություն. մամուլ
«Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Ազատության հրապարակն է, որտեղ ժամը 17-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը այս հանրահավաքում չափազանց կարևոր է։ Այդ խոսքին սպասում է ողջ Հայաստանը, Սփյուոքը, Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողները, նրան չընտրողները, նրա հակառակորդները, միջազգային հանրությունը, բոլորը։
Այս խոսքը վերոնշյալ խմբերից յուրաքանչյուրը սպասում է տարբեր ակնկալիքներով, իր մոտիվացիաներով։ Սակայն դրա ամենակարևոր հասցեատերը այն շուրջ 540 հազար քաղաքացիներն են, ովքեր իրենց ձայնն ու վստահության քվեն տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այսօրվա խոսքից է կախված՝ 540 հազար ՀՀ քաղաքացիները հպարտ կլինե՞ն իրենց ընտրության համար, թե՞ ոչ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, շուրջ մեկուկես ժամանոց զրույց ունեցավ, և ահա այսօր Ազատության հրապարակում պետք է ներկայացնի այդ զրույցն ու դրա հանգուցալուծումը։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅԴ ղեկավարության հետ, և մոտ մեկուկես ժամ էլ այնտեղ զրույց ունեցավ։ Այս երկու զրույցների տևողությունն արդեն հուշում է, որ խոսակցությունը լուրջ է եղել, դետալներ է պարունակել։
Ու թեև կողմերից ոչ ոք պաշտոնապես չհրապարակեց զրույցի բովանդակությունը, այնուամենայնիվ օրվա վերջում Սերժ Սարգսյանի թևից եղան ինֆորմացիոն «ուտկաներ»։ Դրանց ամբողջ իմաստն այն էր, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին աոաջարկել է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Ավեյի գունագեղ առաջարկը ներկայացված էր ՀՀԿ խորհրդի՝ քաղաքական կյանքում ոչ ակ¬իվ դերակատարում ունեցող ներկայացուցիչներից մեկի գրառման մեջ, որտեղ ասվում էր, որ պետք է երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, ինչն անհնար է հեղինակազրկված կադրերով, օլիգարխներով և միայն ՀՀԿ-ական ռեսուրսներով։
Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նոր կոալիցիա ստեղծեն, ինչի արդյունքում էլ կկերտվի «Ապահով Հայաստանը», մոտավորապես գրել է ՀՀԿ-ականը։ Մեկ այլ լրատվության մեջ էլ ՀՀԿ-ական աղբյուրներն էին հայտնել, որ Սերժ Աարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոալիցիա կազմելու առաջարկություն է արել։ Սակայն հանրությանը, առավելևս Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված 540 հազար հոգուն, պետք չէր ինֆորմացիոն արտահոսք կռահելու համար, թե ինչ կարող էր աոաջարկել Սերժ Սարգսյանը նրան։
Այն ժամանակ, երբ նախագահական նստավայրում ընթանում էր Րաֆֆի-Սերժ հանդիպումը, Ազատության հրապարակում շուրջբոլորը լսվում էր մի հարց. «Րաֆֆին էլ է՞ ծախվելու»: Խնդիրն այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանի ծախվել-չծախվելը չէ, այլ այն, որ նժարին դրված է ՀՀ քաղաքացու վստահության քվեն, ու այդ քաղաքացին մտավախություն ունի, որ իր քվեն հերթական անգամ կդաոնա աոևտրի առարկա։ Եվ այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կողմից կոալիցիա կազմելու հրապարակային-անուղղակի առաջարկին երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը անուղղակի պատասխանեց։ Վերոնշյալ հրապարակումներից հետո, նրա շտաբը հայտարարություն տարածեց, որտեղ այսօրվա հանրահավաքի հիմնական նպատակը նշվում է Սերժ Սարգսյանին «ցտեսություն» ասելը։
Սակայն սա անուղղակի առաջարկին անուղղակի պատասխան է։ Մարդիկ իրենց մտահոգող հարցի պատասխանը կգտնեն այսօր, ժամը 17-ին, Ազատության հրապարակում»։