«Դամասկոսում իշխող վարչակարգը մինչև վերջ չի հրաժարվի ուժից: Մեզ բոլորիս համար դա կլինի ամենավատ սցենարը, քանի որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի երկար տարիներ»:
Հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:45-ին Օրիսա նահանգի ափամեձ շրջանում՝ Ուիլեր կղզու վրա: Առաջին անգամ «Անգի-2» հրթիռն արձակվել է 1999 թ.:
Ըստ դրա՝ 183 երկրների քաղաքացիներ իրավունք կստանան առանց նախապայմանների անշարժ գույք գնել Թուրքիայում: Այդպիսի իրավունքից զրկվել են Հայաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները սառեցված են, հաղորդում է Todayszaman-ը:
Կ.Բեքարյանը գտնում է, որ դեռևս վաղ է Եվրասիական միության անդամակցության հարցը դարձնել լայն քննարկումների առարկա, քանի որ այն դեռևս գտնվում է գոյություն ունեցող գաղափարի մակարդակի վրա և դեռ չի վերածվել թղթի և ծրագրի:
Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում դեռևս առաջադրվել են երկու թեկնածուներ: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը դեռևս չի ներկայացրել իր փաստաթղթերը:
ԲՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է գործող քաղաքապետ Կարեն Գուլոյանին, ով ՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
«Սիրիական ճգնաժամի ներկա հանգրվանին Իրանի բացահայտ ներգրավումը մի պահ երեւութապես երկրորդ փլան մղեց ռուսական դերակատարության գործոնը, երբ մանավանդ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի նախագահ եւ գերագույն հոգեւոր պետի ներկայացուցիչ Սայիտ Ջալիլի Դամասկոսում հայտարարեց, որ Իրան պիտի չարտոնե դիմադրության առանցքին քանդումը, որուն մի մասն է Սիրիան»:
Նոր խորհրդարանի առաջնահերթ նպատակը նոր սահմանադրության հարցով հանրաքվեի նախապատրաստումն է, ինչպես նաև երկրի ողջ տարածքի վրա կենտրոնական իշխանության հաստատումը:
Ըստ ԻԻՀ-ի ԱԳՆ-ի ղեկավարի` սիրիական հասարակությունը «ազգերի, կրոնների եւ մշակույթների հիանալի խճանկար է, եւ այն կմասնատվի, եթե նախագահ Բաշար Ասադը հանկարծ տապալվի», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իրանը և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի հարևանն է, ուստի մեզ մտահոգում է նրանց միջև սահմանային լարվածության աճը: Մենք մշտապես հանդես ենք եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է Արաղչին:
Հայաստանից դեռևս որևէ արձագանք չի եղել Շահինի այս հայտարարությունների առնչությամբ:
«Մենք ունենք Թալին քաղաքի վերջին փորձը: Ով ուշադիր հետևել է, ապա, անշուշտ, տեսել է, թե այնտեղ ներքին ինչպիսի պայքար կար հենց բուն հանրապետականների միջև: Այդ ընտրությունների ժամանակ, ականատեսների վկայությամբ, ընտրակաշառքի չափը հասել է 25, 30, 35 հազարի, Անապատում չենք ապրում. մարդիկ տեսել ու ասում են: Ո՞րն է սրա նպատակը»:
Կուսակցությունը նախօրեին հայտարարել է, որ ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն իրենց ընդլայնված ցուցակի առաջին տեղում է` ընտրություններին մասնակցելու համար:
Սարքի ստեղծման աշխատանքներն սկսվել էին դեռևս 2004 թ-ին: Նախագծի վրա աշխատել է 180 ինժեներ:
Այն բանից հետո, երբ Բելառուսում չէր երկարաձգվել այդ երկրում Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիկսոնի հավատարմագրումը, Ստոկհոլմը հայտարարել էր, որ Շվեդիան Բելառուսի նոր դեսպան չի ընդունի, ինչպես նաև պահանջել էր, որ Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներ վերադառնան հայրենիք:
«Այդ տերմինը շրջանառության մեջ է դրել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով նշել էր, որ Սերժ Սարգսյանը ռուսական կողմին խնդրել էր ներկայացնել Եվրասիական միության տարբեր ինստիտուտների ձևավորման և անդամակցության ճանապարհային քարտեզը»:
Հայաստանը շահագրգռված է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրության վրա հիմնված արդյունավետ համագործակցության հարցում:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` օգոստոսի 8-ին գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 9-ին հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
Նա նշել է, որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով համայնքների բազմաթիվ անդամներ լքել են Թուրքիան, սակայն իրենք կցանկանային, որ բոլորը վերադառնան:
Հակաիրանական կոալիցիայի առաջին շարքերում գտնվելու Բաքվի ջանքերը տվեցին իրենց պտուղները: Վերջին օրերին ԱՄՆ իշխանությունների շուրթերից ուղղակիորեն Ադրբեջանին վերաբերող մի քանի կարևոր մեսիջներ հնչեցին:
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները հուլիսի 23-ին ընդունել էին Սիրիային զենքի մատակարարման բեռնարգելքում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու որոշումը:
«Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիրն ու պատրաստել ճանապարհային քարտեզ»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ Իրանի կառավարությունը 12 երկրների արտգործնախարարների հրավիրել էր Սիրիայի հարցով խորհրդակցություն անցկացնելու օգոստոսի 9-ին` Թեհրանում:
Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) երախտագիտություն է հայտնում Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեչթին «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարության զարգացումը սատարող» բանաձևը նախաձեռնելու համար, որը օգոստոսի վեցին միաձայն ընդունվեց Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատում:
«Սա Ռուսաստանի կողմից սկսված պատերազմ էր, որը, փաստորեն, ուղղված էր նրան, որպեսզի չկորցնի տարածաշրջանը: Հետագայում նաև նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասաց, որ դա նրա համար էր, որպեսզի ՆԱՏՕ-ն չընդլայնվեր»:
Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրված է երեք թեկնածու: Ինքնաառաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը:
ՀՀԿական քաղաքապետը շարունակում է ոտնահարել ՀՀ օրենսդրության պահանջները և շարունակում է Ավագանու նիստեր անցկացնել առանց ՀԱԿ խմբակցության մասնակցության:
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ:
Վրաստանը ձգտում է կարգավորել իր հարաբերություններն աբխազ ու օս ժողովուրդների հետ և պատրաստակամություն է հայտնում մի կողմ դնել տարաձայնությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի երեկ տարածած՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 4-ամյակին առնչվող հայտարարությունում:
Մեր մի շարք հարևանների հետ փոխհարաբերություններում հավելյալ լարվածություն չառաջացնելու համար զորավարժությունների մասնակիցների թվում բացակայում են Հայաստանում, Հարավային Օսիայում ու Աբխազիայում ռազմաբազաների ստորաբաժանումները: