Թուրքիան սեփական արտադրության առաջին անօդաչու սարքն է փորձարկել

Թուրքական անօդաչու թռչող սարքը` «Շիմշեք» անվանումով,  այսօր առաջին հաջող թռիչքն է իրականացրել. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Սա արդեն ինքնաթիռի երկրորդ մոդելն է, որ ստեղծվել է թուրքական ավիատիեզերական ընկերության կողմից:

Սարքի երկարությունը 2.3 մետր է, իսկ թևերի բացվածքը` 1.5 մետր: Քաշը կազմում է 75 կգ, իսկ արագությունը` 740 կմ/ժամ է: Անօդաչու սարքը կարող է օդում մնալ մեկ ժամ:

Սարքի ստեղծման աշխատանքներն սկսվել էին դեռևս 2004 թ-ին: Նախագծի վրա աշխատել է 180 ինժեներ:

Տեսանյութեր

Լրահոս