
«Հայկական օրակարգը Սյունիքով որևէ միջանցք չլինելն է». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նորից հիշեցնեմ, որ հայկական օրակարգը Սյունիքով որևէ միջանցք չլինելն է:
Հետևաբար բոլոր նրանք ովքեր մտնում են դիսկուրսի մեջ, թե ինչ պայմաններով և ով պետք է կառավարի դա (20 տարով, 100-ով, ամն կառավարի, թե զանզիբարը, ևն), սպասարկում են թուրք-ադրբեջանական շահեր:
Կրկնում եմ ովքեր քննարկում կբացեն, ձեզ էլ կքաշեն դրա մեջ, թե ինչ պայմաններով և ով է ճիշտ, որ կառավարի միջանցք կոչվածը, ձեզ դարձնելու են այս օրակարգի մաս:
Մերժեք միջանցքի գոյությունը, դա թուրքական աշխարհներին է պետք, և ոչ թե մեզ: Մերժեք և քննարկման մեջ մի մտեք: Չպիտի լինի, և վերջ»: