Բաժիններ՝

Մաքոլեյ Քալքինը առանձնացրել է «Տանը մենակ» ֆիլմի իր ամենասիրլի հատվածը

«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Քալքինը Hot Ones շոուի հյուրն է եղել: Զրույցի ընթացքում վերջինս նշել է, որ ֆիլմի սիքվելը՝ «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», երկու մասերից լավագույնն է:

«Ինձ ավելի շատ վարձատրեցին: Կարծում եմ՝ ինձ են պատկանում մաքուր վաճառքի 5 տոկոսը և ֆիլմի բոլոր ապրանքների վաճառքի 15 տոկոսը: Եթե դուք գնում եք Talkboy (ֆիլմում Քևին ՄաքՔալիսթերի կողմից օգտագործված ձայներիզային ձայնագրիչը), ապա ես վերցնում եմ 15 տոկոսը, շնորհակալ եմ»,- բացատրել է Քալքինը։

«Տանը մենակ» ֆիլմի առաջին մասը թողարկվել է 1990 թվականին, իսկ «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը» ֆիլմը՝ 1992 թվականին։ Քալքինն առաջին ֆիլմի համար ստացել է 110,000 դոլար, իսկ շարունակության համար՝ 4,5 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031