Հայաստանը միշտ ձգտել է Կովկասում կայուն եւ խաղաղ իրավիճակի. Սերժ Սարգսյան

Հայաստանը միշտ ձգտել է Կովկասում կայուն եւ խաղաղ իրավիճակ ստեղծելուն: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հենց դրանով է պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ երկարաժամկետ լուծման որոնման քաղաքականությունը: Մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասի անվտանգության հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում: Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանի ղեկավարության` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի համար չափազանց կարեւոր կառուցողական քայլերին: Մենք շնորհակալ ենք Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, մշտական ուշադրության եւ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար», – նշել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը շահագրգռված է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում փոխադարձ հետաքրքրության վրա հիմնված արդյունավետ համագործակցության հարցում: Մտադիր ենք հետագայում եւս ջանքեր գործադրել` ուղղված միջազգային հարթակներում արտաքին քաղաքական համակարգման արդյունավետությունը բարձրացնելուն, ասել է նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031