Վրաստանը պատրաստ է մի կողմ դնել տարաձայնությունները աբխազների ու օսերի հետ. ԱԳՆ

Վրաստանը ձգտում է կարգավորել իր հարաբերություններն աբխազ ու օս ժողովուրդների հետ և պատրաստակամություն է հայտնում մի կողմ դնել տարաձայնությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի երեկ տարածած՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 4-ամյակին առնչվող  հայտարարությունում, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
«2008 թվականի պատերազմից հետո Վրաստանի կառավարությունն ընդունեց «ներգրավման ռազմավարությունը», որի գլխավոր նպատակը օկուպացված տարածքների բնակիչների հետ հարաբերությունների վերականգնումն է և նրանց համար տնտեսական ու սոցիալ զարգացման հնարավորություններ ստեղծելը:
Այդ ռազմավարության իրագործմամբ մենք բարեկամության ձեռք ենք մեկնում աբխազ ու օս համաքաղաքացիներին: Վրաստանը պատրաստ է մի կողմ դնել տարաձայնությունները և կատարել պրագմատիկ քայլեր, որպեսզի օկուպացիոն գծի ու «բեռլինյան պատի» բաժանված ժողովուրդը նորից կարողանա համատեղ ապրել և վերականգնել վստահությունը», գրված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս