
Բերդավանում վագոն-տնակ է այրվել

Օգոստոսի 10-ին՝ ժամը 16:54-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:21-ին, մարվել՝ 17:30-ին:
Այրվել է վագոն-տնակը։