Նիկոլի բերածը մազապուրծ խաղաղություն է, ուրիշ ոչինչ. Տիգրան Պասկևիչյան

Հրապարակախոս, բանաստեղծ  Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միշտ մտածել եմ՝ տեսնես այլ լեզուներում կա «մազապուրծ» բառ։ Նայում եմ բառարաններում՝ մեկ բառով չկա։ Ռուսերեն՝ (Едва) избежавший (избегнувший) беды։ Անգլերեն ասում են saved, rescued (փրկված), բայց «մազ»-ը չկա, hardly (հազիվ, դժվարությամբ) save-ով են հարցը լուծում։ Ֆրանսերենում եւս չկա՝ échappé de justesse, հազիվ փրկված են ասում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների լեզուները նայեցինք։

Տեսնենք թուրքերենը՝ «մազ»-ը կա միայն թուրքերեն kıl payı kurtuldu եռաբառ արտահայտության մեջ՝ kil։

Հիմա էս ամենն ինչո՞ւ եմ գրում։ Ասելու համար, որ Նիկոլի բերածը մազապուրծ խաղաղություն է, ուրիշ ոչինչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031