Տարածքների նվիրատվությունը` ՀՀԿ-ԲՀԿ բեմականացման համար

Հայտարարություն Ավագանու ապօրինի, այս անգամ՝ արտահերթ, նիստի մասին 

ՀՀԿական քաղաքապետը շարունակում է ոտնահարել ՀՀ օրենսդրության պահանջները և շարունակում է Ավագանու նիստեր անցկացնել առանց ՀԱԿ խմբակցության մասնակցության:

Հիշեցնում ենք, որ քաղաքապետի գրագիտությունը թույլ չի տալիս հասկանալ, որ «ՀԱԿ»-ը նույնպես խմբակցություն է, չնայած ակնհայտ է նաև, որ ՀՀԿ-ին շահավետ է ԲՀԿ-ական իբր ընդդիմադիր, միակ խմբակցության առկայությունը:

Ինչևէ, հարկ է մեկ անգամ ևս արձանագրել , որ միայն սահմանադրական այս խախտման հետևանքով, Երևանու Ավագանու գործունեությունն իր առաջին օրվանից ապօրինի է:

Ի դեպ, նշենք նաև, որ օգոստոսի 10-ին անցկացվելիք արտահերթ նիստի շրջանակներում, ի հակասություն Ավագանու Կանոնակարգի, քաղաքապետը նոր ավանդույթներ մտցրեց Ավագանու կյանքում, այն են՝

1. չկա արտահերթ նիստի նախաձեռնող,

2. տեղեկատվություն չկա գլխադասային հանձնաժողովների մասին:

Սակայն, զավեշտալին անգամ դա չէ, այլ՝ նիստի օրակարգը: Իսկ տպավորությունն այն է, որ վերջինիս նպատակն է՝ համայնքի տարածքների նվիրատվություն «բարձր հեղինակության» մարդկանց և կազմակերպություններին /Հ.Գ./…գուցե դա է անհրաժեշտ ՀՀԿ-ԲՀԿ-ական առաջիկա հզոր բեմականացմանը՝ ՀՀ Նախագահի ընտրությանը, այլ ոչ թե՝ Երևանի աղաղակող խնդիրների լուծումը:

Այդ կապակցությամբ, մեկ անգամ ևս հայտարարում ենք՝ Երևանի Ավագանու քաղաքապետական գործունեությունը հիմնովին ոչնչացրել է մեր երկրում ՏԻՄ կայացման հիմքերը, որի վառ ապացույցն են վերջերս իրականցվող ՏԻՄ իբր ընտրությունները:

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»
Երևանի Ավագանու խմբակցություն

Տեսանյութեր

Լրահոս