ԵՄ կոմիտեն կքննարկի Բելառուսին դիվանագիտական պատասխանի ձևը

Եվրամիության՝ քաղաքականության և անվտանգության կոմիտեն մոտ ժամանակներս կայանալիք արտահերթ նիստի շրջանակներում կհավաքվի Բրյուսելում, որպեսզի քննարկի Բելառուսից Շվեդիայի դեսպանի վտարման պատասխան միջոցները, հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սեբաստյեն Բրաբանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Բելառուսը որոշել էր հետ կանչել Շվեդիայի իր դեսպանությունը՝ նույնն առաջարկելով նաև շվեդական կողմին: Միաժամանակ, բելառուսական կողմը հատուկ ընդգծել էր, որ խոսքը դիվանագիտական հարաբերությունների խաթարման մասին չէ:
Այն բանից հետո, երբ Բելառուսում չէր երկարաձգվել այդ երկրում Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիկսոնի հավատարմագրումը, Ստոկհոլմը հայտարարել էր, որ Շվեդիան Բելառուսի նոր դեսպան չի ընդունի, ինչպես նաև պահանջել էր, որ Բելառուսի դեսպանատան երկու աշխատակիցներ վերադառնան հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս