Բաժիններ՝

Բացահայտվել է քրոնիկ գլխացավերի թաքնված պատճառը

Քրոնիկ գլխացավերն ու ծնոտի լարվածությունը կարող են առաջանալ իմաստության ատամների պատճառով, հայտարարել է բժիշկ-օրթոդոնտ, EUROKAPPA ակադեմիայի խոսնակ Իրինա Բուտորինան։ Այս թաքնված պատճառի մասին նա պատմել է «Lenta.ru»-ին։

Բժիշկը բացատրել է, որ իմաստության ատամները վերջինն են դուրս գալիս, և հաճախ դրանց համար տեղ չի մնում ծնոտում։ Դրա արդյունքում ատամները կարող են մնալ լնդի ներսում կամ սխալ զարգանալ՝ ճնշում գործադրելով հարակից ատամների վրա։

Այս պատճառով իմաստության ատամները կարող են առաջացնել լարվածություն քունքերում, ծնոտում և վզի հատվածում։

Ծանր դեպքերում կարող է զարգանալ քունքա-ծնոտային հոդի դիսֆունկցիա, որն ուղեկցվում է ճտճտոցներով, ցավերով և բերանը բացելու շարժումների սահմանափակմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս