Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի․ Իրանցի պատգամավոր

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության համար կարևոր է, որպեսզի քաղաքական և աշխարհագրական սահմանները մնան անփոփոխ։

Նա հավելել է․ «Դրանից ելնելով՝ եթե գործարկվի հսկիչ-անցակետ, ապա այն որևէ կերպ չպետք է խախտի Հայաստանի տարածքային ամբողջականության կարևոր սկզբունքը։ Կարծում եմ՝ հենց Հայաստանը այս հարցում ավելի զգայուն է, քան ցանկացած այլ երկիր։
Բնականաբար, մենք թույլ չենք տա, որ մեր սահմանամերձ շրջանների անվտանգությունը խաթարվի։

Մենք չենք ընդունի սահմանների որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն։ Ամերիկացիները ցանկացած համատեքստում սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031