
«Ուենսդեյ» սերիալի 2-րդ եթերաշրջանը քննադատների կողմից միջին գնահատականներ է ստացել

«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանը արևմտյան քննադատներին չի տպավորել: Հատկանշական է, որ սերիալը ստացել է ընդամենը 78% վարկանիշ Rotten Tomatoes հայտնի հարթակում, ինչը համարվում է համեմատաբար ցածր ցուցանիշ։
Ներկայումս կայքում հրապարակված է 23 գրախոսություն, և ճանխատեսվում է, որ շոուի գնահատականը ժամանակի ընթացքում կարող է ավելի իջնել։
Դրական կողմերից քննադատներն առանձնացրել են սյուժեի դինամիկան և Ուենսդեյի ու նրա մոր միջև զարգացող հետաքրքիր հարաբերությունները։
Իսկ թերությունների թվում նշվում է երկրորդ եթերաշրջանի սյուժետային գերծանրաբեռնվածությունը, որը, քննադատների խոսքով, շատ արագ հոգնեցնում է հանդիսատեսին։