
Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են

Քրիստոֆեր Նոլանն ավարտել է իր նոր՝ «Ոդիսական» ֆիլմի նկարահանումները։ Այս մասին հայտնել է World of Reel պորտալը՝ հղում անելով նկարահանող խմբի անդամներից մեկին։
Նկարահանումները սկսվել են այս տարվա փետրվարին և տեղի են ունեցել Հունաստանում, Իտալիայում, Մարոկկոյում, Մալթայում և Լոս Անջելեսում։ Հոմերոսի պոեմի էկրանավորման մեջ նկարահանվել են Մեթ Դեյմոնը, Թոմ Հոլանդը, Զենդայան, Էն Հեթուեյը, Շարլիզ Թերոնը, Ռոբերտ Փաթինսոնը և ուրիշներ։ Սյուժեն պատմում է Ոդիսևսի մասին, ով Տրոյական պատերազմից հետո փորձում է վերադառնալ իր հայրենի Իթակա կղզի։
«Ոդիսական» ֆիլմի առաջին թիզերը ցուցադրվել է հուլիսին՝ «Սուպերմենի» ցուցադրություններից առաջ։ Տեսահոլովակը պաշտոնապես չի հայտնվել առցանց։ Ֆիլմի պրեմիերան մեծ էկրանին տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 17-ին։