Բաժիններ՝

Տղամարդը մահացել է Ստամբուլում փոխպատվաստման վիրահատությունից հետո

Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկ է մահացել Ստամբուլում մազերի փոխպատվաստման վիրահատությունից հետո։ Այս մասին գրում է Sun-ը։

«38-ամյա տղամարդը երկուշաբթի օրը ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ և ենթարկվել է մազերի փոխպատվաստման հինգժամյա վիրահատության: Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ անց զբոսաշրջիկը վատ է զգացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է»,- նշվում է հոդվածում:

Մահվան պատճառը դեռևս անհայտ է։

Sun-ի տեղեկություններով՝ այժմ ընթանում են անհրաժեշտ փորձաքննությունները, ոստիկանությունը հարցաքննել է կլինիկայի աշխատակիցներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս