Տիմոշենկոյին արգելել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Ուկրաինայի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Բատկիվիշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին և երկրի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյին մերժել են Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գրանցում տրամադրել. հաղորդում է BBC-ն:
Երկրի ԿԸՀ-ն ընդդիմադիր կուսակցության ընտրացուցակը գրանցել է առանց վերոհիշյալ քաղաքական գործիչների:
Կուսակցությունը նախօրեին հայտարարել է, որ ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն իրենց ընդլայնված ցուցակի առաջին տեղում է` ընտրություններին մասնակցելու համար:
Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2012թ. հոկտեմբերի 28-ին: