
Երևանում բախվել են «Chevrolet»-ն, «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Mitsubishi»-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գագիկ Ս.-ի վարած «Volkswagen» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Սամվել Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 60-ամյա Հակոբ Վ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Բախման հետևանքով այնուհետև «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Տեղում բժիշկներն արձանագրել են «Mitsubishi»-ի վարորդի մահը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողության վատանալը. նա հանկարծամահ է եղել մեքենայի ղեկին։
Քննչական բաժնը պարզում է վիրավորների ինքնությունը: