Իդրիս Նաիմ Շահին. «Ձերբակալվածների կեսից ավելին Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Իսրայելի բնակիչներ են»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը Թուրքիայում բնակվող մոտ 25 մլն քրդերի ինքնավարության համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների դեմ ռազմական գործողություններում զոհված թուրք զինվորականների հիշատակին մահմեդական Ռամադան տոնի առթիվ Անկարայում կազմակերպված ընթրիքին ժամանակ հայտարարել է, թե ռազմական գործողություններին մասնակցող «ահաբեկիչների» կեսից ավելին Իրանի, Սիրիայի, Իրաքի, Հայաստանի և Իսրայելի բնակիչներ են:
«PKK-ն թուրքական կառույց չէ: Այդ կառույցի ձերբակալված 4 անդամներից երկուսը Թուրքիայի քաղաքացի չեն: Ձերբակալվածների կեսից ավելին Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Իսրայելի բնակիչներ են»,- ասել է նա:

Հայաստանից դեռևս որևէ արձագանք չի եղել Շահինի այս հայտարարությունների առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս