ՆԻԿՈԼ, ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎՆԵՐԸ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ԳՆԱԼ-ԳԱԼՈ՞Ւ ԵՆ. Ո՞ՒՄ ԴԵՄ Է ԶԻՆՎՈՒՄ ԱԼԻԵՎԸ. ՀԱՂԹԵԼՈՒ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ. #ԴԱՍԵՐ-25

Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանն է:

  • Վաշինգտոնում տեղի ունեցածն ինչ-որ իմաստով հիշեցնում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. դարձյալ երեք երկրների ղեկավարներ էին ստորագրել, որոնցից մեկը դարձյալ գերտերության ղեկավար էր: Հետո տեսանք, թե այդ թուղթն ինչ դարձավ:

Ընդ որում, տեսանելի էր, թե ինչպես էին երկու երկրների ղեկավարներ փորձում տեղավորվել գերտերության ղեկավարի համապատասխան վայրում:

  • Ով ինչ ասում էր, Փաշինյանն ամեն ինչի հետ համաձայնում էր: Ով ինչ փորձում էր իր համար Հայաստանից պոկել, տալիս էր, համաձայնում էր:

Կարդացեք նաև

  • Ադրբեջանը ստացավ Հայաստանով անխոչընդոտ անցնելու ճանապարհ, իսկ դրա դիմաց Հայաստանին, ըստ ձևակերպման, ինչ-որ առավելություններ են իբր տալու, որի մասին ոչ մեկս չգիտենք՝ ինչ: Երևի հայերը, օրինակ, Ադրբեջանով անցնելուց մեկումեջ կգերեվարվեն…
  • Ադրբեջանը ստացել է այն ամեն ինչը, ինչ ցանկացել է, Հայաստանն Ադրբեջանից ստացել է մի քանի լուսանկար և մի թուղթ, որի հետևում, ինչպես երևում էր լուսանկարներում, թաքնվել էր Նիկոլ Փաշինյանը: Վստահեցնում եմ ձեզ, ինքն ապագա ընտրություններում պախկվելու է հենց այս թղթի ետևում, որպեսզի ցույց տա, թե իբր ինքը բերել է խաղաղություն:
  • Ադրբեջանը, վստահաբար, որպես իր առաջին թիրախ՝ դիտարկում է Հայաստանը:
  • Հայ գերիների մասին որևէ խոսք չեղավ. այդ թղթի 5 կետերի մեջ որևէ տող գրված չէր նաև, որ Ադրբեջանը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքից: Իսկ Ալիևը բառացի հայտարարում է, որ Փաշինյան Նիկոլը տնային աշխատանք ունի անելու՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, և ավելին, Ալիևը հատուկ նշում է, որ Փաշինյան Նիկոլն ինքն է առաջարկել մեր Սահմանադրության մեջ փոփոխություններն անել, որովհետև, ըստ Ալիևի, գոյություն ունեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Իսկ Ալիևը, փաստորեն, տնային աշխատանք չունի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս գա: 
  • 30 և ավելի տարի առաջ 907 բանաձևի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսը սանկցիա էր կիրառել Ադրբեջանի ռազմական համագործակցության նկատմամբ, որպեսզի բացառվի ուժի կիրառումը Հայաստանի և Արցախի նկատմամբ. Թրամփն այդ պատժամիջոցը վերացրեց, ԱՄՆ-ը և Ադրբեջանը վերսկսում են ռազմական համագործակցությունը: Դա ևս մեկ կարևոր ձեռքբերում էր Ալիևի համար:

 Ի դեպ, Փաշինյան Նիկոլը փաստացի արձակուրդի մեջ է, և նա որևէ բան ստորագրելու իրավունք չուներ: 

  • Երբ հարցնում են, թե ինչ ստացավ Հայաստանը վաշինգտոնյան եռակողմ այս հանդիպումից, անընդհատ էս նկարը ցույց տվեք՝ թղթի հետևում պախկված Փաշինյան: Հայաստանը ստացավ մի թուղթ, որով Փաշինյանը պետք է կառուցի իր քաղաքական վերարտադրության, իշխանության մնալու գործընթացը:

Հարց է ծագում. ըստ այս եռակողմ Հռչակագրի, Հունգարիայում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովը պետք է Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցնի ու գնա Ադրբեջան, Նախիջևա՞ն:

  • Քանի որ մենք Խաղաղության համաձայնագիր կոչվածի վերջնական տեսքին ծանոթ չենք, բայցև տարբեր հայտարարություններից հասկացել ենք, որ Հայաստանը նաև հրաժարվելու է իր բոլոր միջազգային հայցերից և պահանջներից, ապա, այո, ենթադրվում է, որ ոչ միայն Ռամիլ Սաֆարովը, այլ նաև այն երկու դիվերսանտները, որոնք մեր հայրենակիցներին սպանել էին, դատարանի վճռով դատապարտվել էին և Փաշինյանի ձեռքով հենց առաջինը հանձնվեցին Ադրբեջանին:
  • Թուրքիան, Ադրբեջանը մեզ ասել են՝ կներե՞ք, որ մենք էլ ներենք նրանց կամ չներենք:

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս