Լիբիայում իշխանությունը փոխանցվել է խորհրդարանին

Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո Լիբիայի փաստացի իշխանություն համարվող Անցումային ազգային խորհուրդն իշխանությունը փոխանցել է հուլիսին կայացած ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանին` Ազգային ասամբլեային:

Այս կապակցությամբ մայրաքաղաք Տրիպոլիում պաշտոնական արարողություն է կազմակերպվել, որին մասնակցել է նաև Անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը:

Արարողությունն անցել է անվտանգության շատ խիստ միջոցառումների ներքո, քանի որ վերջին օրերին երկրի տարբեր հատվածներում հաճախացել են զինված բախումները:

Իշխանության փոխանցումից հետո Անցումային խորհուրդը պետք է լուծարվի: Այն հիմնականում կազմված էր Քադաֆիի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից:

Նոր խորհրդարանի առաջնահերթ նպատակը նոր սահմանադրության հարցով հանրաքվեի նախապատրաստումն է, ինչպես նաև՝ երկրի ողջ տարածքի վրա կենտրոնական իշխանության հաստատումը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031