ԿԸՀ-ն բաշխեց ընտրական հանձնաժողովների պաշտոնները

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` օգոստոսի 8-ին գումարած արտահերթ նիստում  էլեկտրոնային վիճակահանությամբ  իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 9-ին հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 376-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 264-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 66-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 47-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 47-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 47-ական:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031