Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ թեև ADEX 2014 ցուցահանդեսն անցկացվելու է սեպտեմբերին, դրա անցկացման նախապատրաստությունն արդեն իսկ մեկնարկել է:
Գիտնականները նկատել են, որ օդի աղտոտվածության աստիճանը բարձր է այն շրջաններում (Արևելյան Ասիայից դեպի Ճապոնիայի արևելք), որում սովորաբար ի հայտ են գալիս ցիկլոնները:
Այգու այցելուները հնարավորություն կստանան իրենց բոլոր հինգ զգայարաններով զգալ ապագա ռոբոտների աշխարհը, որում կտեսնեն «ձուկ ռոբոտների», «մեդուզա ռոբոտների» ու «ծովախեցգետին ռոբոտների»:
Որպես օրինակ նա նշել է, որ եթե տեղեկատվություն է հայտնվում «Սիմենս» ընկերության մասին, եւ հատուկ ծառայություններն այն օգտակար են համարում տնտեսական, ոչ թե ԱՄՆ ազգային անվտանգության շահերի տեսանկյունից, նրանք ձեռք են բերում այդ տեղեկատվությունը:
«Ուկրինֆորմ» գործակալությունը հայտնել է, որ Գերագույն ռադա է մտցվել օրինագիծ, որով առաջարկվում է չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունված օրենքները: Սա ուկրաինական ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր:
Իսլամականները զգուշացրել են, որ պլանավորում են շարունակել հարձակումներն իրավապահների վրա:
Ակնկալվում է, որ այս շաբաթ Թեհրան է այցելելու նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Մասնավորապես, եղբայրասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը կարողացավ պահպանել իր ամբողջականությունը և գերազանցության հասնել Եվրոպայի նկատմամբ:
Դրանում նշված է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Թուրքիայի կոռուպցիոն սկանդալին և հետաքննության անցկացմանը:
Չելիքի խոսքերով՝ վարչապետ Էրդողանը հանդիսանում է ԱԶԿ-ի թիվ մեկ թեկնածուն:
Պատմաբանները կարծում են, որ նամակագրությունը կարող է լույս սփռել Երկրորդ համաշխարհայինի որոշ իրադարձությունների եւ նացիստական ղեկավարների ներսում փոխհարաբերությունների վրա:
Մեր հստակ դիրքորոշումն է` չեղյալ համարել հունվարի 16-ի օրենքները եւ վերջ: Մենք պահանջում ենք նախագահական ընտրությունների անցկացում այս տարի:
«Տեղեկացնում եմ, որ Վալերի Տրիերվեյլերի հետ մեր համատեղ կյանքին վերջ է դրվել»,-հայտարարել է Օլանդը:
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը Կիեւում ելույթ է ունեցել Ազգային դիմադրության շտաբում եւ խոսել Ուկրաինայի ու Հայաստանի քաղաքական իրավիճակից:
Դա հազիվ թե կարող է մեղմացուցիչ հանգամանք համարվել, որովհետև Վլադիմիր Գասպարյանը ոչ թե Փիլիսոփայության ինստիտուտի ասիստենտ է, այլ Ոստիկանապետ:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` Ուկրաինայում կատարվող իրադարձություններն ու հայկական սահմաններին` ադրբեջանական կողմի կրակոցներն ապացույցն են այն բանի, որ տարածաշրջանում իրավիճակն իսկապես լարված է:
Հաղորդվում է, որ Գիորգաձեն գտնվել է գողացված մեքենայում, որի հետապնդման ժամանակ էլ նրան ձերբակալել են:
Կոչ ենք անում գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի կատարեք:
«Նախագահը համոզված է, որ ընդդիմության հետ համատեղ աշխատանքը կօգնի պետությանը միավորվել եւ պետության ու հասարակության համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել»,-ասել է Լուկաշը:
Նշվում է, որ հաղորդագրությունը Ելիսեյան պալատը կհրապարակի առաջիկայում:
Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին:
Հայեր, մտածելու եւ վիճելու ժամանակն օրեցօր սպառվում է, այսօրվա իշխանությունը կարելի է տապալել մի 10 հազար մարդով, ոտքի ելնենք եւ տապալենք դավաճան-թալանչիների անարգ լուծը, դրանով իսկ մերժելով մեր դռնից արդեն ներս խցկվող օտարի լուծը:
Ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Լվովի մարզի բնակիչ, 45-ամյա Ռոման Սենիկը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
ՎՍԴՀԿ-ն նաև բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և անընդունելի է համարում առայժմ քննարկման փուլում գտնվող և Հայաստանին առաջարկվող Մադրիդյան սկզբունքները, որը, ըստ կուսակցության, հարցի կարգավորման միակողմանի զիջումների առաջարկ է հայկական կողմին:
Քիչ առաջ ավարտվեց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադիր համագումարը, որին հաջորդեց վարչության նիստը: Ատենադպիր Մհեր Ավետիսյանը 168.am-ին փոխանցեց, որ ՎՍԴՀԿ նորանշանակ առաջին վարչության նիստում վարչության ատենապետ միաձայն ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը, փոխատենապետ՝ Գարիկ Մանուկյանը, ատենադպիր՝ Մհեր Ավետիսյանը, և գանձապահ՝ Նուբար Բեյլերյան:
Սակայն որպես ցավալի փաստ պարզվեց, որ համահնչակյան վերնախավի, ավելի ճիշտ՝ Ս. Աճեմյանի նպատակներն այլ էին: Նրա անձնական շահը գերակա էր հայ ժողովրդի և Հնչակյան կուսակցության նպատակների նկատմամբ: Քաղաքական դաշտում արդեն մեծ կշիռ ձեռք բերած ՍԴՀԿ-ն պառակտելով և ըստ էության վաճառքի հանելով Ս. Աճեմյանն ապահովագրեց իր բիզնես ծրագրերը՝ ուրանալով համահնչակյան 19-րդ համագումարի որդեգրած սկզբունքները:
Ինձ համար անսպասելի է այն հրճվանքը, որը երեկվա որոշումից հետո տիրում է տարբեր քաղաքական ուժերի մոտ, տարբեր քաղաքական գործիչներ սա համարում են աննախադեպ որոշում, ողջունում են Սահմանադրական դատարանի խիզախությունը: Այս համատարած հրճվանքն ինձ համար հասկանալի չէ: Մոտավորապես նույն բանն է, որ դու գնաս խանութ, ինչ-որ բան գնելու և ողջունես, որ վաճառողը բարեկիրթ ձևով է քեզ սպասարկել և ապրանքը չի տվել քո գլխին:
Կարելի է փաստել, որ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան զույգի թեթև ձեռքով Հայաստանում ոչնչացվեց միջին խավի ձևավորման հնարավորությունը: Հիշեցնեմ, որ ցանկացած երկրի զարգացման չափորոշիչը պայմանավորված է միջին խավի տոկոսային աճով:
Այս պայքարը բովանդակությամբ լիովին քաղաքական պայքար է և պահանջում է ամբողջությամբ քաղաքական լուծումներ: Հետևաբար՝ ի սկզբանե չքաղաքականացվելու պայման առաջ քաշելը նշանակում է՝ պայքարը դատապարտել ձախողման: