
Ադրբեջանը պատրաստվում է այս տարի հյուրընկալել ռազմական համաշխարհային ցուցահանդես

Fineco գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է այս տարի հյուրընկալել սպառազինության համաշխարհային ցուցահանդեսը, ինչը կապված է ադրբեջանական զենքի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության հետ:
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ թեև ADEX 2014 ցուցահանդեսն անցկացվելու է սեպտեմբերին, դրա անցկացման նախապատրաստությունն արդեն իսկ մեկնարկել է. «Մենք վստահ ենք, որ կանցկացնենք բարձր մակարդակի ցուցահանդես:
Աշխարհի 36 երկրի արդեն ավելի քան 500 ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերում ադրբեջանական զենքի և առաջին հերթին Yalquzaq, İstiqlal, Mübariz դիպուկահար հրացանի, ձեռքի գնդացիրի, Gürzə հատուկ նշանակության պարեկային մեքենայի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ամփոփվել էր 2013 թվականին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության գործունեությունը և ընդգծվել, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել ավիառումբերի զանգվածային արտադրություն: