Լյուդմիլա Սարգսյանը միաձայն ընտրվեց ՎՍՀԴԿ ատենապետ

Քիչ առաջ ավարտվեց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադիր համագումարը, որին հաջորդեց վարչության նիստը: Ատենադպիր Մհեր Ավետիսյանը 168.am-ին փոխանցեց, որ ՎՍԴՀԿ նորանշանակ առաջին վարչության նիստում վարչության ատենապետ միաձայն ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը, փոխատենապետ՝ Գարիկ Մանուկյանը, ատենադպիր՝ Մհեր Ավետիսյանը, և գանձապահ՝ Նուբար Բեյլերյան:

Նրա խոսքով՝ որոշում է ընդունվել նաև մեկ շաբաթից գումարել Կենտրոնական վարչության երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվելու են կուսակցական, կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ երիտասարդական թևի, կանանց խորհրդի ձևավորման հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031