
Սնոուդենն առաջին հեռուստահարցազրույցն է տվել և ԱՄՆ-ին մեղադրել տնտեսական լրտեսության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենն այս անգամ ամերիկյան հատուկ ծառայություններին մեղադրել է տնտեսական լրտեսության մեջ: «Կասկած չկա, որ ԱՄՆ-ն ներգրավված է տնտեսական լրտեսության մեջ», -հայտարարել է նա Մոսկվայում գտնվելուց ի վեր իր առաջին «կենդանի» հարցազրույցում, որը տվել է գերմանական NDR հեռուստաալիքին:
Որպես օրինակ նա նշել է, որ եթե տեղեկատվություն է հայտնվում «Սիմենս» ընկերության մասին, եւ հատուկ ծառայություններն այն օգտակար են համարում տնտեսական, ոչ թե ԱՄՆ ազգային անվտանգության շահերի տեսանկյունից, նրանք ձեռք են բերում այդ տեղեկատվությունը:
Նա նաեւ ավելացրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տվայլներ այլեւս չունի, քանի որ բոլորն արդեն փոխանցել է լրագրողներին: